ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսովոր սանրվածքը՝ մազերի պատվաստման պրոցեդուրայի արդյունք է։ Այս մասին լրագրող Մայքլ Վուլֆը, հղում անելով Թրամփի դստեր՝ Իվանկային, պատմում է իր՝ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տունը ներսից» գրքում։
Դրանից մեջբերումներ է անում The New York Post–ը։
«Նա հաճախ էր պատմում իր ընկերներին այս հարցի տեխնիկական կողմի մասին։ Մազերի փոխպատվաստումից հետո ամբողջովին ճաղատ գագաթը դիմացից և կողքերից շրջապատված է գանգուր մազերով։ Նրանք բոլոր կողմերից այնպես են ուղղված, որպեսզի կենտրոնում միանան, այնուհետև հետ են սանրվում և ֆիքսվում գելով»,– գրում է Վուլֆը։ «Ինչ վերաբերում է գույնին, ապա նա հաճախ մի ծիծաղելի պատմություն է պատմում։ Դրա պատճառը Just for Men միջոցն է. որքան ավել ես այն պահում մազերի վրա, այնքան ավելի մուգ է ստացվում գույնը։ Թրամփի անհամբերության պատճառով գույնը այդքան նարնջագույն–բլոնդ է ստացվում»։
Պարբերականը նշում է, որ ճաղատացման դեմ պրոցեդուրան, որին դիմել է Թրամփը, ենթադրում է գլխամաշկի ճաղատացած հատվածի հեռացում և նրա տեղում նոր, ավելի մազոտ հատվածի ձգում։









































