Հյուսիսկորեական քաղաքներից մեկը տուժել է տեղական «Հվասոն-12» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկման հետևանքով։ Ինչպես փոխանցում է The Diplomat պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին, դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։

Հաղորդվում է, որ գործողության միջին շառավղով հրթիռն ընկել է Տոկչհոն քաղաք վրա, որի բնակչությունը կազմում է 237 հազար։ Քաղաքին լուրջ վնաս է հասցվել՝ չնայած այն բանին, որ անկումը տեղի է ունեցել արդյունաբերական գոտում։ Հնարավոր զոհերի ու տուժածների թվի մասին ոչինչ հայտնի չէ։

Նախնական տվյալներով՝ հրթիռի անկումը տեղի է ունեցել արձակումից գրեթե անմիջապես հետո։ «Հվասոն-12»-ը հասցրել է հաղթահարել 70 կմ տարածք։ Միևնույն ժամանակ հրթիռում վառելիքի մեծ պաշարի առկայությունը հանգեցրել է գետնի հետ հարվածի ժամանակ հզոր պայթյունի։









































