ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիքներ հասցեագրած Յուտա նահանգի բնակչի դեմ մեղադրանքներ են առաջադրվել։
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, 33-ամյա Տրևիս Լյուկ Դոմինգեսն անցած տարվա դեկտեմբերի սկզբին ոստիկանության բաժանմունք էր ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն, որում հայտնել էր Թրամփի սպանելու իր մտադրության մասին։

«Ես արթնացա և որոշեցի, որ սպանելու եմ նախագահին»,-գրել է Դոմինգեսը՝ նախազգուշացնելով, որ իրեն կանգնեցնելու իրավապահների փորձերը կարող են կյանքի գին ունենալ։ Դոմինգեսը նաև բազմիցս հանդես է եկել զանգվածային հրաձգություն իրականացելու և կինոթատրոն պայթեցնելու սպառնալիքներով։
Տղամարդուն ձերբակալել են անցած կիրակի։ Նրա դեմ առաջադրվել է 11 կետից կազմված մեղադրանք, այդ թվում պետության ղեկավարին, իրավապահ մարմինների աշխատակիցներին հասցեագրված սպառնալիքների տարածման, ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար։ Դոմինգեսին սպառնում է 10 տարվա ազատազրկում։








































