Անհայտ անձինք մի քանի ոսկերչական իր են գողացել Վենետիկում հնդկական թանկարժեք զարդերի ցուցահանդեսից: Այս մասին հայտնում է La Stampa թերթը:
Կողոպուտը տեղի է ունեցել Դոժերի պալատում հունվարի 3-ի առավոտյան:
C’è tempo fino a domani per visitare i “Tesori del Moghul e dei Maraja” a palazzo @DucaleVenezia: 270 gioielli della Collezione #AlThani pic.twitter.com/NQtP3f0chS
— Comune di Venezia (@comunevenezia) January 2, 2018
Կողոպտիչները գողացել են բրոշ և երկու ականջօղ, որոնք հայտարարագրվել են 30 000 եվրոյով, սակայն դրանց իրական գինը կարող է մի քանի մլնի հասնել:
Հսկող տեսախցիկներն արձանագրել են կողոպուտի պահը: Տեսագրություններում երևում է, թե երկու տղամարդ ինչպես են բացում ցուցանմուշների ցուցափեղկը, վերցնում իրերը և հեռանում:
Կողոպտիչները կարողացել են փախչել՝ չնայած ազդանշանային համակարգի գործելուն:








































