Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):
Shamshyan.com-ի տվյալներով` նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է:
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:











































