Կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա տղայի վրա և նրան ջրի տակ քաշել։ Միջադեպի մասին հայտնում է մեքսիկական Օահակա նահանգի քաղպաշտպանության ուժերի վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երեխայի ընտանիքը հունվարի 1-ին հանգստանալիս է եղել Պինոտեպա-Նասիոնալ քաղաքի լողափերից մեկում։
Կոկորդիլոսի հարձակումից հետո փրկարարներն ու կամավորները որոնողական գործողություն են կազմակերպել, որը, տեղի իշխանությունների վստահեցմամբ, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երեխային չեն գտել։









































