Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

Ժողովուրդը պարտավորություններ ունի մի մարդու նման ոտքի կանգնելու և աղբամանը թափելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար, Հայաստանի քաղաքական բանտարկյալներին զորակցող հանձնախմբի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

-Պարոն Ոսկերիչյան, օրերս հայտարարություննամակ էր տարածել «Հայկական վերածնունդի» Փարիզի մասնաճյուղը, որտեղ Գարեգին Բ. Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին կոչ էր արվում միջնորդության խնդրանք ներկայացնել Հայաստանի քաղաքական բանտարկյալների համաներման համար: Ներկայացված ցանկը հսկայական է: Նրանց բոլորին քաղբանտարկյա՞լ եք համարում:

-Նախ և առաջ պետք է ասեմ, որ հայտարարությունը «Հայկական վերածննդի» անունից չէ, այլ Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության հանձնախմբի անունից է, որն իր մեջ պարունակում է հասարակության ավելի լայն շերտեր:

Այո, քաղբանտարկյալների թիվը շատ է չէ՞: Հանցախումբը, հակառակ Հայաստանի երրորդ չընտրված նախագահին սպասավորների՝ դաշնակցական պարագլուխ, դավաճան Ռուստամ Էֆենդի, (ան)վտանգության կուսակցության ղեկավար Իսագուլ Էֆենդի, և վաղուց ԱԱԾ-ի ղեկավարներից Դավիթ Շահնազար Էֆենդի և այլոց անհեթեթ կարծիքները, ցուցակում գտվողները բոլորն էլ քաղբանտարկյալ են: Բոլորը: Պարզապես բոլորը, բացառապես բոլորը հետապնդվում են և դեռ շարունակում են հետապնդել հասարակության մեջ նպատակ՝ արդարության հաստատում հայ ժողովրդի համար, օրինական պետության հաստատում, որը չեն թույլատրում ակնհայտ կեղծիքներով ընթացող ընտրությունները: Նրանք բոլորն էլ ունեն այն մտավախությունները, որ եթե այս կաշառակեր իշխանությունը հարատև է, Հայաստանը կպարպվի իր բնակչությունից և չպետք է կարողանա պաշտպանել իր սահմանները:

Զենք կրելու կամ պարզապես տեսակետ արտահայտելու համար բանտարկվածները, բոլորն ունեն մեկ նպատակ՝ հիմնել ազատ, անկախ, ինքնիշխան օրենքի երկիր և ընկերային արդար համակարգով հայրենիք: Ահավասիկ, թե ինչու ենք մենք իրենց համարում քաղաքական բանտարկյալ կամ հալածվածներ:

Եվ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափանիշները, թվով հինգ, կարելի է ասել՝ ով է քաղբանտարկյալը: Եվ եթե այդ 5 չափանիշներից առնվազն մեկը կիրարկելի է, ուրեմն ինքը քաղբանտարկյալ է, և մեր բոլոր քաղբանտարկյալների համար այդ չափանիշներից մեկից ավելին իրավասու է:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք կարծում եք՝ ընթացք կտրվի՞ նամակին: Ինչո՞ւ հիմա որոշեցիք նման հայտարարություն տարածել:

 Հուսով ենք, որ համայն աշխարհի հայ քրիստոնյա համայնքները մեզ պիտի լսեն և արձագանքեն: Տասնամյակներ ի վեր առաջին անգամն է, որ դիմում ենք իրենց: Մենք խնդրում ենք հայ եկեղեցու առաջնորդներից, որպեսզի իրենք թիկունք կանգնեն իրենց ժողովրդին, ինչպես արել են ժամանակին Սարդարապատի կռվի ժամանակ, և թիկունք կանգնեն քաղբանտարկյալներին, որոնք ժողովրդի և երկրի համար պայքարում են: Եթե ոչ, ապա ոչ մի բանի չի ծառայում անդադար հիշեցնելը, թե Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում, եթե քրիստոնեական արժեքները այդտեղ չեն կիրառվում:

Ինչո՞ւ հիմա, որովհետև Նոր տարին պիտի նշենք, և նոր տարին նոր մարդկային, կրոնական և քաղաքական մոտեցումների կարիք պիտի ունենա, և ինչպես գիտեք, բոլոր հայ քրիստոնյաները Քրիստոսի ծնունդը պիտի տոնեն, ասել է, թե պիտի հիշեն իր պատգամը, իր խորհուրդը, և թերևս պիտի անդրադառնան, որ քաղբանտարկյալները նվիրյալներ են: Տոնական օրերին մարդիկ կարող են մի քիչ ավելի մտածել մյուսների մասին, և մի քիչ ավելի խիղճ կունենան: Մենք այս հայտարարությունն ուղղել ենք 5 լեզվով՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն, ոչ միայն երկու կաթողիկոսներին, այլ նաև բոլոր հարանվանությանը (կաթողիկե և բողոքական) և աշխարհի բոլոր երկրներում գտնվող առաջնորդարաններին:

Հուսով ենք, որ քարը տեղից պիտի կարողանանք շարժել: Եվ եթե Սերժ Սարգսյանը և Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն մի փոքր մարդկություն ունեն, մարդկային զգացումներ ունեն, մի փոքր խիղճ ունեն՝ կարձագանքնեն մեր բաց նամակին:

Պարոն Ոսկերիչյան, Ժիրայր Սեֆիլյանը բանտից նորից կոչ է արել չընկրկել և ավելի մեծ թափով շարունակել ահաբեկչական գաղութատիրությունից ազատագրվելու պայքարը, Վարուժան Ավետիսյանն էլ զենք վերցնելու և պայքարելու կոչերով է հանդես գալիս: Արդյոք կիսո՞ւմ եք նրանց առաջարկը: Արդյո՞ք օգոստոսյան դեպքերը ցույց չտվեցին, որ զենքով էլ հնարավոր չէ արդյունավետ պայքար:

-25 տարի ի վեր, այսպես կոչված իշխանավորները, պետական ահաբեկչություն են կիրառում հայ ժողովրդի հանդեպ՝ միտումնավոր ստրկացնելով իրեն և գողանալով իր քվեները: Երբ մի վարչակարգ այս աստիճան ահաբեկում է իր իսկ ժողովրդին, ժողովուրդը ոչ թե իրավունք, այլ պարտավորություններ ունի մի մարդու նման ոտքի կանգնելու, և պատմության աղբամանը թափելու նրանց, որոնք երկիրն այս վիճակին հասցրին: Սերժ Սարգսյանը բռնապետության լրանալուց մի քիչ առաջ, եթե ինքը ուզում է ուզում է գոնե մեկ լավ բան արած լինի երկրի համար, թող ազատ արձակի Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին: Երկու կաթողիկոսներն էլ, որոնք այդքան հեռու են ժողովրդից, գոնե մի լավ բան արած կլինեն՝ քաղաքական բանտարկյալների ազատությունը խնդրելով իրենց ապօրինի նախագահից:

Սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության ծրագիր: Որքանո՞վ եք հավանական համարում Հայաստանում հայրենադարձություն իրականացնել արտագաղթի այս տեմպերին

-Սփյուռքի նախարարը նախկին կոմսոմոլական է: Կառավարությունները փոխվում են, ինքը մնում է: Վստահաբար, ինքը լավ գործ է տանում իր տերերի համար՝ հափշտակելով Սփյուռքի անուղեղ հայերի փողերը: Բայց մենք այս համակարգի ներքո ոչ մի ձեռնարկի չենք հավատում և բացարձակապես վստահություն չունենք: Կարծում ենք՝ առաջանահերթ է նախ և առաջ Հայաստանի ժողովրդի արտագաղթը կասեցնել, հետո մտածել ներգաղթի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում