Իրանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի՝ բողոքի ակցիաների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ` ցերեկը նիստ կգումարվի պաշտոնական անձանց ներկայությամբ, ովքեր առնչվում են այս գործի հետ,– հայտարարել է ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քամալ Դեկան Ֆիրուզաբադին։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկսվել են Իրանում դեկտեմբերի 28-ին։ Ցուցարարները փողոց էին դուրս եկել բողոքելու գների բարձրացման դեմ։ Ակցիաների ընթացքում երկու հոգի է զոհվել։ Երկրի իշխանությունները արգելափակել են «Տելեգրամն» ու «Ինստագրամը»։








































