cosmo.ru-ն ներկայացնում է լավագույն նվեր անելու 5 տարբերակ:
Օգտագործի՛ր սոցցանցերը
Եթե նույնիսկ քո ընկերներն ուղղակիորեն չեն հայտնում իրենց ցանկությունները, նրանց նախընտրությունների մասին կարող են խոսել հավանումները և վերաուղարկումները:
Առարկաների փոխարեն տպավորություններ նվիրիր
Մի անգամ քո ընկերն ասել է, որ երազում է պրոֆեսիոնալ լուսանկարի՞չ դառնալ: Նոր ֆոտոխցիկ նվիրելու փոխարեն նրան ուղարկիր լուսանկարչության դասերի:

Իրադարձությամբ նվեր արա
Մտածիր՝ ինչպես քողարկել նվերը, այն գաղտնի տեղում պահիր և հուշումներով կրեատիվ քարտեզ պատրաստիր, որոնք նրան կօգնեն գտնել նվերը:
Պրակտիկ եղիր
Եթե գիտես, որ ընկերուհիդ նոր կոշիկի կարիք ունի, համարձակորեն նվիրիր: Մի´ ամաչիր, երբեմն պրակտիկ նվերը լավագույնն է, ինչ կարելի է մտածել:

Ուրախացրու բոլորին
Եթե դու նվեր ես փնտրում նրա համար, ում հյուր ես գնում, ավելի լավ է՝ նվիրիր մի բան, որը բոլորին պետք կգա երեկույթի ընթացքում: Այդպիսով դու կուրախացնես ոչ միայն տիրոջը, այլև նրա հյուրերին:








































