Buzzfeed պորտալը YouTube-ի իր էջում տեղադրել է տեսանյութ՝ Սանտա Կլաուսի էվոլյուցիայի մասին: Անիմացիոն տեսանյութը հիմնված է պատմական փաստերի վրա:
Հաղորդվում է, որ Սանտայի արմատները գալիս են 4-րդ դարից: Ձմեռ պապի նախատիպը Սուրբ Նիկոլասն է, ով շրջել է տնից տուն ու բուխարիների մոտ ամրացրած գուլպաների մեջ մետաղադրամներ լցրել:
Սրբի մասին հայտնի է, որ նա ծնվել է Հունաստանում 270 թվականի մարտի 15-ին:










































