2015թ. քաղաքական ուժերից մեկի հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունները անհետևանք չմնացին։ Այդ թվականից ի վեր Հայաստանը թևակոխել է համընդհանուր ապատիայի և հիասթափության շրջան։ Քաղաքական միտքը, խոսքը նահանջել է՝ իր տեղը զիջելով ծայրահեղական և մարգինալ ուժերին և գործողություններին։ Վիճակը դեռևս շարունակում է մնալ ճգնաժամային։ Ելքը վիճակը փոխելու, հիասթափության էջը շրջելու բացառիկ հնարավորություն է։ Տարին ամփոփելու ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի հիմնադիր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։