Անտոնիո Վարգասը կնոջը կորցրել է 2017 թ. հուլիսին: Տղան շատ է կարոտել մորը և չի պատկերացրել՝ ինչպես Սուրբ ծնունդն անցկացնել առանց մորը: Այդ ժամանակ Անտոնիոն դիմել է Build-A-Bear ընկերությանը, որը զբաղվում է պատվերով խաղալիքների պատրաստմամբ և շատ յուրահատուկ խաղալիք է ստացել, գրում է Life-ը:
Հայրը կապկի տեսքեվ խաղալիք է պատվիրել, որը խոսում է իր մահացած կնոջ ձայնով: Նրա մասնակցությամբ բոլոր ձայնագրություններից նա ընտրել է ամենաանձնականը: Դրանում Անտոնիո-կրտսերի մայրն իր սիրելի որդուն ասում է. «Դու իմ փոքրիկ կապիկն ես»:
Տեսանյութում երևում է, որ տղան մոր ձայնը լսելուց հետո աղիողորմ լաց է լինում:










































