Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ռուսաստանը սադրում է երկու կողմերին էլ՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին. Պորտնիկով

Երկակի չափանիշների կիրառումը միջազգային հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է, և շատ հաճախ մի պետություն, որը դժգոհում է մյուսից որևէ հարցում երկակի չափանիշներով առաջնորդվելու համար, նույն կերպ է վարվում մեկ այլ խնդրի առնչությամբ:

Սկզբունքներ և շահեր

Օրինակ՝ Ռուսաստանը քննադատում է Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային զենք մատակարարելու որոշումը՝ հայտարարելով, որ դա կապակայունացնի իրավիճակը և կբորբոքի հակամարտությունը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում: Նման հայտարարությամբ է օրերս հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ամերիկացիները խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, Javelin տեսակի հակատանկային համալիրներ և այլ ռազմական տեխնիկա կմատակարարեն ուկրաինական բանակին: Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը հսկայական ծավալի սպառազինություն, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ է մատակարարել Ղարաբաղյան կոնֆլիկտի երկու կողմերին՝ իր ռազմավարական դաշնակից Հայաստանին և Ադրբեջանին, խրախուսելով վերջինիս ագրեսիվ, նվաճողական նկրտումները: Ուկրաինայի ղեկավարությունը, իր հերթին, արդարացիորեն քննադատելով Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի հանդեպ, ամենևին էլ չի ցուցաբերում նույն սկզբունքային դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ: Ավելին, Ուկրաինան, հանուն իր հավատարմությանը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից տարածքային ամբողջականության սկզբունքին, այս հակամարտության մեջ ընդգծված կերպով պաշտպանում է Ադրբեջանին:

Ամերիկյան զենքի մատակարարումը կզսպի ռուսական ագրեսիան

Ուրեմն ինչպե՞ս են Ուկրաինայում վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը, ֆինանսական օգուտներ ստանալու և իր քաղաքական ազդեցությունն ընդլայնելու նպատակով, հարձակողական, մասսայական ոչնչացման զենք է մատակարարում Ադրբեջանին՝ ապակայունացնելով իրավիճակը նաև մեր ռեգիոնում:

«Առաջին լրատվական»-ի հարցին ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը պատասխանեց, որ Միացյալ Նահանգները պաշտպանական, ոչ թե հարձակողական զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ հարձակողական զենքի մատակարարումը հակամարտության ցանկացած կողմի դատապարտելի է:

«Մեր ասածն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ձգտելով օկուպացնել Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններ, օգտվել է ուկրաինական բանակի թուլությունից: Միացյալ Նահանգների տրամադրած զենքը հարձակողական չէ: Դրանով հնարավոր չէ հարձակվել, որովհետև դա պաշտպանական զենք է: Ուստի մենք կարծում ենք, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Միացյալ Նահանգները զսպում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի, մեր տարածքների հետագա բռնազավթման հնարավորությունը: Հենց այդ պատճառով պաշտպանական զենք Ուկրաինային մատակարարելու հարցը բարձրացվել է հակամարտության առաջին իսկ օրվանից, և ես հույս ունեմ, որ այդ մատակարարումները հնարավորություն կտան սկզբունքորեն դադարեցնելու հակամարտությունը Դոնբասում, որովհետև Ռուսաստանին պետք չեն Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանները: Նրան պետք է շատ ավելի մեծ տարածք: Եթե Մոսկվայում հասկանան, որ այդ տարածքները գրավելու փորձի դեպքում Ռուսաստանը անհամաչափ կորուստներ կունենա, այդ պարագայում հարձակում չի լինի, իսկ ներկայումս օկուպացված տարածքները՝ Դոնեցկի, Լուգանսկի շրջանները և Ղրիմը, կվերադարձվեն Ուկրաինայի կազմի մեջ»,- մեկնաբանեց Վիտալի Պորտնիկովը:

Ռուսաստանը սադրում է երկու կողմերին էլ

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին և Ադրբեջանին, ուկրաինացի վերլուծաբանն ասում է, որ այստեղ ևս պետք է նայել զենքի տեսակին:

«Համաձայնեք, որ հետխորհրդային տարածության հակամարտությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների, միջազգային համաժողովների միջոցով: Պետք է գտնել այնպիսի մոդել, որը թույլ կտա հասնել փոխհամաձայնության և կգոհացնի շահագրգիռ բոլոր կողմերին և հակամարտության գոտու մեջ մտնող տարածքների բոլոր բնակիչներին՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի այն շրջանների, որոնք ներառված են, այսպես ասած, անվտանգության գոտու մեջ: Իսկ եթե կողմերին հարձակողական զենք է մատակարարվում, ապա դա սադրում է կողմերին հրաժարվել հակամարտության կարգավորման խաղաղ մոդելից և ստիպում փնտրել հիմնախնդրի լուծման ռազմական ուղիներ: Հարձակողական զենքի մատակարարումների պատճառով փոխվում է ուժերի հավասարակշռությունը: Հարձակողական զենքի մատակարարումը ցանկացած կողմի հրահրում է հակամարտությունը: Ռուսաստանը սադրում է երկու կողմերին էլ: Հենց սրանով է Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում Միացյալ Նահանգների դիրքորոշումից: Միացյալ Նահանգներն ի սկզբանե հայտարարել է, որ իրենք մատակարարելու են Ուկրաինային միայն պաշտպանական զենք, և իրենք չեն խրախուսում այն ռազմական գործողությունները, որոնք կարող են բերել նոր հակամարտության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում