Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը բացասաբար է ազդում ցողունային բջիջների վրա, որոնք արյուն են արտադրում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Medicine ամսագրում։
Փորձերն անցկացվել են լաբորատոր մկների վրա։ Պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող մկների մոտ առկա է եղել չափազանց մեծ ծանրաբեռնվածություն այսպես կոչված հեմոպոետիկ ցողունային բջջիների վրա, որոնք գտնվում են ոսկերի մեծամասնության խոռոչների կարմիր ոսկրածուծի հյուսվածքներում։
Արդյունքում մկների մոտ փոխվել է բջիջների կառուցվածքը, ինչը հանգեցրել է նրանց հարմարվողականության նվազեցման։ Նույնիսկ երբ կրծողների քաշը հաջողվել է վերադարձնել նորմայի, կառուցվածքային փոփոխությունների մի մասը պահպանվել է։
Գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ճարպակալումն առաջացնում է օրգանիզմի օքսիդատիվ սթրես։








































