Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի մեղավորը, որի զոհ է դարձել 6 մարդ: Օրինախախտն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Այս մասին հայտնում է սաուդյան «Աջիլ» պորտալը:

Վթարը տեղի է ունեցել 2013 թ.: Մուհամեդ ալ-Քահթանին, լինելով ամենագնացի ղեկին, զարգացրել է մինչև 200 կմ/ժ արագություն: Նա կորցրել է կառավարումը և հարվածել է մեկ այլ մեքնեայի, որով 7-հոգանոց ընտանիք է երթևեկել:

Վթարի հետևանքով 6 մարդ տեղում մահացել են: Փոքր աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել, սակայն փրկվել է: Վթարի մեղավորին իշխանությունների որոշմամբ մահապատիժ է սահմանվել, որն ի կատար է ածվել Էր-Ռիյադում:











































