Վատիկանի թանգարաններում մաքրության ժամանակ իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի երկու կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Փորձագետները ենթադրում են, որ դրանք նկարչի վերջին գործերն են 1520 թ. մահից առաջ: Կտավները մոտ 500 տարեկան են:
Աշխատանքները պատկերում են երկու կանացի կերպար, որոնք մարմնավորում են Արդարադատություն և Ընկերություն: Դրանք պահպանվել են թանգարանների սենյակներից մեկի պատերին, որտեղ վերջերս մաքրություն է սկսվել:
Ռաֆայելի նկարների, նաև տարածքի պատի վրայի ստեղծագործության մյուս տարրերի վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ.: Սենյակի վերականգնմանը կհատկացնեն 2,7 մլն եվրո:









































