Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը Լոս Անջելեսից Տոկիո է մեկնել, 4 ժամ ընթացքից հետո վերադարձել է ելման կետ, երբ պարզվել է, որ ինքնաթիռում չգրանցված ուղևոր կա: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը:
«Թռիչքի ընթացքում անձնակազմի անդամներն իմացել են, որ ուղևորներից մեկը ոչ ճիշտ ինքնաթիռ է նստել և տեղեկացրել են օդաչուին: Ավիաընկերության անվտանգության քաղաքականության շրջանակներում առաջին օդաչուն որոշել է վերադառնալ ելքի օդանավակայան, որտեղ ուղևորը լքել է ինքնաթիռը»,- հեռուստաալիքին հայտնել են All Nippon Airways-ում:
Ընկերությունը ներողություն է խնդրել բոլոր ուղևորներից անհարմարություն պատճառելու համար: Տեղի ունեցածի հանգամանքները և սխալի պատճառները պարզվում են: Չվերթը հետաձգել են մինչև չորեքշաբթի:
Ինքնաթիռում եղել է երգիչ Ջոն Լեջենդը կնոջ՝ մոդել Քրիսի Թեյգենի հետ:










































