«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հերթական անակնկալը նվիրված էր գեղասահքի սիրահարներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի պատանի սաները հանդիսատեսի դատին են ներկայացրել «Սահելով դեպի Ամանոր» համերգ-ներկայացումը: Հանդիսատեսները նշել են, որ մեծ բավականություն են ստացել գեղեցիկ բեմադրությունից և մասնակիցների անթերի կատարումներից:









































