Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի և նախկին թիմակիցների միջև նիստի ընթացքում քիչ առաջ ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ:
Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իրենց նախկին թիմակիցներին՝ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին անվանեց «միանգամյա օգտագործման իր»: Նա նշեց, որ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը Հանրապետական խմբակցության հետ կազմել են «ՀՀԿ-Պրիմ» խմբակցությունը:








































