Բրիտանական Միլթոն-Քինս քաղաքից 42-ամյա Էլիոթ Լոուն Facebook սոցցանցում հրապարակել է արգանդի քաղցկեղից մահացող կնոջ լուսանկարը։ Հրապարակումը տարածել են հազարավոր ոչ անտարբեր մարդիկ, սակայն սոցցանցն այն համարել է անհամապատասխան և արգելափակել էջը, հայտնում է Daily Mail-ը։

2016 թվականի դեկտեմբերի 22-ին 32-ամյա Դոննա Լոուի մոտ ախտորոշվել էր 4-րդ աստիճանի քաղցկեղ, իսկ արդեն օգոստոսին 4 երեխաների մայրը մահացել է։ Տղամարդը կոչ է արել բոլոր կանանց պարբերաբար սքրինինգ անցել և տեղադրել է կնոջ լուսանկարը մինչ հիվանդությունը և կյանքի ավարտին։
Տղամարդը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում ցնցել են այդ լուսանկարները, և պարզաբանել, որ իրեն պարզապես անհրաժեշտ էր ցույց տալ, թե որքան կործանարար կարող է լինել քաղցկեղը։











































