ԱՄՆ նախագահը հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Նա հայտարարել է, որ պաշտպանել է «Երջանիկ Սուրբ ծնունդը»:
«Մարդիկ նորից հպարտորեն ասում են. «Երջանիկ Սուրբ ծնունդ»: Ես հպարտ եմ, որ գլխավորել եմ պայքարը մեր սրտի համար թանկ և հրաշալի շնորհավորանքի վրա հարձակումների դեմ: Երջանիկ Սուրբ ծնունդ»,- գրել է ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում:
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որում կնոջ՝ Մելանյայի հետ տրիբունայից ամբողջ աշխարհին շնորհավորում է տոնի առթիվ: Թրամփը խոստովանել է, որ ամբողջ տարին անհամբերությամբ սպասել է այս օրվան:
Ավելի վաղ Թրամփը հանդես է եկել «Երջանիկ Սուրբ ծնունդի» փոխարեն «Երջանիկ տոներ» և «Երջանիկ Նոր տարի» շնորհավորանքների դեմ: Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները և մի շարք խոշոր ֆիրմաներ խուսափում են սուրբծննդյան խորհրդանիշերից՝ այդպիսով «ոտնահարելով ամերիկացիների ավանդական արժեքները»:








































