Շնորհիվ երկրպագուների հետ շփման հավելվածի՝ Թեյլոր Սվիֆթը պուերտոռիկացի հղի երկրպագուհուն տուն է նվիրել։ Ստեֆանիա անունով աղջիկը կիսվել է իր պատմությամբ այն մասին, որ փոթորիկն ավերել է իր տունը։ Սվիֆթը չի կարողացել անտարբեր մնալ։
Երկրպագուհու վիճակն ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ նրա ամուսնուն աշխատանքից հեռացրել են, բացի այդ ինքը գտնվել է հղիության 9-րդ ամսում։ Ստեֆանիան հայտնել է, որ չէր սպասում, որ հայտնի աստղն այդ կերպ կարձագանքի իր խնդրին։ Երկրպագուհին պարզապես ցանկացել է ասել, թե ինչպես են Սվիֆթի երգերն օգնում են իրեն ծանր ժամանակներում, սակայն ամեն բան այլ լուծում է ստացել։
Նշվում է, որ Ստեֆանիան արդեն ծննդաբերել է և փոքրիկ որդու հետ վերադարձել նոր տուն։








































