ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել քրեական աշխարհի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպության նկատմամբ: Այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության կայքի հաղորդագրության մեջ:
Ցուցակում նշված են «օրենքով գող» նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Նրանք բոլորը բիզնեսով սերտորեն կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ շրջապատի հետ:
Ցուցակում ընդգրկվել են Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), Ալիմջան Թոխթախունովը (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Քրիստոֆորովը (Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևը (Կոլյա-Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի), Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելի), Հաֆուր Ռահիմովը (Հաֆուր Չորնի): Պատժամիջոցները տարածվում են նաև Ռոբսոնին պատկանող կամ նրա վերահսկողության տակ գտնվող «Վեսնա» հյուրանոցի վրա՝ Սոչիում, «Նոր Վեկ Մեդիա» ՍՊԸ-ի վրա՝ Մոսկվայում:








































