Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը միայն վարորդի հետ չէ տեղաշարժվում։ Ավանդույթի համաձայն, որն ընդունվել է պալատում դեռևս մի քանի տարի առաջ, արքայազնների տատիկը և նրա ամուսին Ֆիլիպը տարեկան մեկ անգամ պարտադիր ճեպընթաց են նստում, որով շրջագայում են շարքային քաղաքացիները։

Նրանք ուղևորել են Նորֆոլկի իրենց նստավայր՝ Սուրբ Ծնունդն այնտեղ տոնելու համար։ Երեկ ամուսիններին նկատել էին մերձքաղաքային երկաթուղային կայարանում, որտեղ նրանց դիմավորել են ու տարել կալվածք։

Թագուհին, ինչպես միշտ, ընտրել էր վառ կերպար՝ կրելով մանուշակագույն վերարկու՝ ոսկեգույն կոճակներով։











































