Tuesday, 14 05 2024
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գերմանիան տեղյակ է այդ երկրում հաստատված հայերի և ալևիների դեմ Թուրքիայում ծրագրվող հարձակումների վերաբերյալ

Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղյակ են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության մասին, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, մահափորձեր են նախապատրաստվում Թուրքիայից այդտեղ հաստատված անձանց, մասնավորապես՝ հայերի և ալևիների նկատմամբ: Իրավապահ մարմինները գերմանական Deutsche Welle-ին հայտնել են, որ ուսումնասիրում են տվյալները հնարավոր հարձակումների վերաբերյալ:

«Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Գարո Փայլանը գերմանական լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ մահափորձերի մասին տեղեկություն ստացել է արտերկրյա հետախուզական մարմիններից, սակայն չի կարող հստակ նշել դրանց աղբյուրը: «Միայն կարող եմ ասել, որ դրանք շատ վստահելի տեղեկություններ են»,- ասել է նա: Պատգամավորը նշել է, որ Եվրոպայում և գլխավորապես Գերմանիայում այս տեղեկությունից հետո որոշ անձինք պաշտպանության տակ են առնվել:

Փայլանը հայտնել է նաև, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել և խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Թուրքիայում հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը ևս տեղյակ է Փայլանի հայտնած հետախուզական տվյալներից, որոնք իսկապես լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում: Նա տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ համապատասխան մարմինների հետ համագործակցության մեջ է: «Թող Թուրքիան անի անհրաժեշտ ամեն բան իր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է նա:

Խնդրի մասին խոսել է նաև Գերմանիայի ալևիական միությունների համադաշնության ղեկավար Յըլմազ Քահրամանը, ով նշել է, թե իրենք վաղուց են տեղեկացված հնարավոր սպառնալիքի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ գերմանաբնակ ալիևիների թուրքական ծայրահեղական կազմակերպությունների թիրախում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում