Հայտնի հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն հանրությանը հայտնել է այն մասին, որ պատրաստվում է մեծ վաճառք իրականացնել, որին կներկայացվեն նրա կինոֆիլմերում գործածված աքսեսուարներն ու հագուստը։

Նա իր թվիթերյան էջում նշել է, որ հաջորդ տարվա ապրիլի 7-ին աճուրդ կկազմակերպի։

Քրոուն գրառմանը կցել է լուսանար, որում երևում է հաստատություն՝ լի տարատեսակ իրերով՝ կոշիկից ու հագուստից մինչև սայլակառք։ Աճուրդի կներկայացվեն նաև նկարներ, ժամացույց և նույնիսկ ջութակ։










































