Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՔԿ-ում 2018 թ․-ի հունվարից կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը

ՀՀ քննչական կոմիտեում 2018 թվականի հունվարի 1-ից կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հանձնարարականի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչները 2018թ. հունվարի 1-ից հետո քրեական գործեր հարուցելու, վարույթ ընդունելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները և մեղադրական եզրակացությունները կազմելու են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով:

Դատավարական փաստաթղթերի առցանց հաշվառումը կիրականացվի ՀՀ ՔԿ դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կողմից։

«Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքներն սկսվել են ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ դեռևս 2015 թվականին, որը կատարվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

2016թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 30.08.2016թ. թիվ 44-Լ հրամանով՝ փորձարարական ծրագիրը ներդրվել է ՀՀ քննչական կոմիտեի մի քանի ստորաբաժանումներում, որի ընթացքում վեր են հանվել թերությունները, ամփոփվել և կատարվել համապատասխան ծրագրային լրամշակումներ։

2018թ. հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի կիրառումը պարտադիր կլինի ՀՀ ՔԿ տարածքային բոլոր ստորաբաժանումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում