Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի և Վալյադոլիդի իսպանական համալսարանի գիտնականներն Իսպանիայի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ստեղծել են նեյրոցանց, որն ունակ է կանխատեսելու կոռուպցիայի դեպքերի հավանականությունը։
Նրանք մշակել են մոդել, որը կանխատեսում է կոռուպցիան տարածաշրջանում՝ մակրոտնտեսական և քաղաքական ցուցանիշների հիման վրա։ Մոդելը թույլ է տալիս կանխատեսելու կոռուպցիայի ի հայտ գալը մինչև 3 տարի ժամանակահատվածում՝ կախված տարածաշրջանի առանձնահատկություններից։
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ կաշառակերության տարածումը խթանող գործոններ են հանդիսանում անշարժ գույքի գնի բարձրացումը, գույքահարկի փոփոխությունը, դեպոզիտային հաստատությունների և ոչ ֆինանսական ընկերությունների թվաքանակի աճը, ինչպես նաև իշխանության ղեկին միևնույն կուսակցության տևական գտնվելը։












































