Wednesday, 15 05 2024
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել

Դա ցածր գին է իշխանության համար

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 2017 թվականի տնտեսական աճի ցուցանիշը կարող է լինել 7 տոկոս, կան դրա նախադրյալները: 7 տոկոսը Հայաստանի տնտեսության այսպես ասած «մոգական» թիվն է, որ ներդրվեց Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո և Կարեն Կարապետյանի կառավարությունն ըստ էության փորձում է դիտարկել այդ նշաձողը այսպես ասած «անվտանգության գոտի» ձևավորելու տեսանկյունից: 2013 թվականին նա ասաց, որ այն կառավարությունը, որը չի կարողանում ապահովել 7 տոկոս աճ, պետք է պաշտոնանկ լինի: Նույն թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը չկարողացավ ապահովել աճի այդ ցուցանիշը և պաշտոնանկ եղավ:

Սակայն, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն իհարկե դժվար է միարժեք կապել այդ ցուցանիշը չկատարելու հետ, այն պատճառով, որ Սարգսյանը պաշտոնանկ եղավ 2014-ի ապրիլի վերջին մի իրավիճակում, երբ ոչիշխանական բեվեռը հայտարարել էր ապրիլի 30-ից մեկնարկելիք շուրջօրյա հանրահավաքների մասին, որ լինելու էին կառավարության հրաժարականի պահանջով: Սերժ Սարգսյանը դրանից հետո պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին, այսպես ասած մեկ քայլ առաջ կատարելով ոչիշխանական բեվեռից: Խնդիրը բավական պարզ էր: Շուրջօրյա հանրահավաքները լինելու էին ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Տիգրան Սարգսյանի դեմ, սակայն երբ դրանք մեկնարկեին, ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը այլևս կլիներ զուտ տեխնիկական հարց և մթնոլորտը կփոխվեր այնպես, որ շատ հանգիստ կփոխվեր նաև շուրջօրյա հանրահավաքների հրաժարականի պահանջի այսպես ասած թիրախը:

Հովիկ Աբրահամյանն էլ տեսականում պաշտոնանկ եղավ 7 տոկոս չկատարելու պատճառով, սակայն գործնական քաղաքական հարթության վրա միամտություն է ենթադրել, որ 7 տոկոսը կատարելու դեպքում նա շարունակելու էր լինել վարչապետ: Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը սկսվեց ոչ թե 7 տոկոս չկատարելուց, ոչ թե տարեկան տնտեսական որևէ ցիկլից, այլ ՊՊԾ գնդի գրավման շուրջ իրավիճակի հանգուցալուծումից, երբ հուլիսի 29-ին նա հայտարարեց Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Բանն այն է, որ Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճը ըստ էության չի կարող լինել իշխանության գին: Անգամ Հայաստանի իշխանության համար դա խիստ ցածր գին է: Սերժ Սարգսյանը իշխանությունը չի զիջի 7 տոկոս աճին՝ թե դե յուրե, թե դե ֆակտո իշխանությունը: Ըստ այդմ աներկբա է, որ Կարեն Կարապետյանի կառավարության հարցի լուծումը տնտեսական աճի ցուցանիշը չէ, առավել ևս հազիվ թե Կարապետյանի, կամ որևէ կառավարություն կարողանա Հայաստանում առաջիկա տարիներին ապահովել աճի այնպիսի տեմպ և վիճակագրություն, որը քիչ չլինի հանրության մաշկի վրա զգալի լինելու առումով: 7, 8, անգամ 9-10 տոկոս աճը լինելու է քիչ, այն անկումների ֆոնին, որ Հայաստանն արձանագրել է 2009-ից սկսած: Ըստ այդմ, առավել ևս ունենալով այնպիսի «ընդդիմություն», ինչպիսին Ծառուկյան դաշինքն է, հնարավոր է էապես «դեվալվացնել» ցանկացած տնտեսական ցուցանիշ, աճ: Անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանում սեղանին նախ իշխանության խնդիրն է, իսկ հետո մյուս խնդիրները: Ըստ այդմ վճռորոշը լինելու են քաղաքական, ոչ թե վիճակագրական ցուցանիշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում