Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
«Պարոն Փաշինյան, թուղթը կտաք մի րոպե. Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դաշնակցություն խմբակցությունը վերցնում է 20 րոպե ընդմիջում»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
ԱԺ նախագահը տեղից արձագանքեց. «Լավ արեց»:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը, օգվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից, արդեն 10 անգամ ընդմիջում է վերցրել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































