Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պետք է կանխել այն թյուրըմբռնումը, թե ղարաբաղյան հակամարտությունը կրոնական է. Արմեն Աշոտյան

Ղարաբաղյան հակամարտությունը կրոնի հետ որեւէ կապ չունի: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն:

«Պատկերացրեք՝ որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով «Իսլամական պետության» վերելքը: Սա դժոխքը ևս մեկ աստիճանով կտաքացներ: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիեւին եւ թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն»,- նշեց նա: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Խորհրդային Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևին՝ հիշեցնելով, որ այն ընդունվել է 1988 թվականին:

«Այդ բանաձեւում ԵԽ-ն օժանդակել է ղարաբաղյան շարժմանը, փոքրամասնության պահանջին՝ վերամիավորվելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: ԵԽ-ն դատապարտել է Սումգայիթում հայկական ջարդերը: Այդ ժամանակ ԼՂ շարժումը համարվում էր ժողովրդավարական, ազգային շարժում»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Արցախում հազարավոր մարդիկ են ապրում, ովքեր պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները:

«Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների մասին: Նրանք այդ իրավունքն այնպես էլ են վայելում: Ավելի շատ պետք է շեշտենք նրանց՝ մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը, որոնցից այդ մարդիկ այժմ զրկված են: Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+ ծրագրից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում