Համացանցում հայտնվել է «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի առաջին թրեյլերը։ Շատ երկրպագուներ անհամբերությամբ են սպասել լեգենդար եռերգության «կանացի» ճյուղավորման պրոմո-կադրերին։
Ֆիլմի ռեժիսորի դերով հանդես է եկել Գերի Ռոսը։

Գլխավոր դերերում նկարահանվել են ինչպես օսկարակիր դերասանուհիներ, այնպես էլ երիտասարդ, ոչ փորձառուներ։ Նրանց թվում են Քեյթ Բլանշեթը, Էնն Հեթեուեյը, Սանդրա Բուլոքը, Օլիվիա Մանը, Դակոտա Ֆանինգը, Սառա Փոլսոնը, Հելենա Բոնեմ Քարթերը և Քեթի Հոլմսը։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են երկու իրական աստղեր՝ Մեթ Դեյմոնն ու Ռիհաննան։











































