Ամերիկացիների մեծ մասը կողմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականին սեքսուալ անվայել վարքի մեղադրանքների պատճառով: Այս կարծիքի է Quinnipiac հետազոտական կենտրոնի հարցմանը մասնակցած կանանց 59%-ը և տղամարդկանց 41%-ը:

Հարցվածների երկու երրորդը համոզված է, որ Սպիտակ տան ղեկավարն «ավելի շատ հարգում է տղամարդկանց, քան կանանց»:
Թրամփի պատժի օգտին հանդես է եկել հարցված ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 85%: Կուսակիցների շրջանում ԱՄՆ նախագահը ստացել է միայն 7% դատապարտող կարծիք:
Հարցումը կատարվել է 1230 մարդու շրջանում դեկտեմբերի 13-18-ին:








































