«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տրամադրել «Յուվենտուսին»: Այս մասին գրում է The Sun-ը նշելով, որ անգլիական թիմը ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» եզրային պաշտպան Ալեքս Սանդրոյին:
«Յունայթեդը» պատրաստ է Սանդրոյի համար վճարել 60 միլիոն եվրո: Գումարի զգալի մասը սակայն ժոզե Մոուրինյոն ցանկանում է փոխհատուցել հայ կիսապաշտպանով: Նշենք, որ բրիտանական աղյուրների համաձայն «Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ:








































