Ես ազգային հերոսի, աշխարահռչակ շանսոնյեի հայտարարությունը մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնկ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրի իշխանությունների մասին հնչեցրած կոշտ գնահատականներին:
Հիշեցնենք, որԱզնավուրը իր խոսքում մասնավորապես նշել էր․ «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
«Պարոն դեսպանը իր կարծիքը արտահայտելու իրավունք ունի: Բոլոր նրանք, կապ չունի, որ կուսակցությանն են պատկանում, անընդունելի գործիչներ են: Չեմ ուզում հանդես գալ սուպեր պոպուլյար հայտարարություններով ՝ անբարոյականություն է ժողովրդի գրպանից գողանալը»,-նկատեց ՀՀԿ խոսնակը:











































