Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնը հանրությանը ցուցադրել է աշխարհի ամենաթանկ դեսպանատունը։ Ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքի շինարարությունն արժեցել է 1 մլրդ դոլար։

Նոր շենքն ունի անվտանգության ամենաժամանակակից համակարգերը։

Շենքը գտնվում է Լոնդոնի հարավում։ Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելի Մեծ Բրիտանիա։
















































