Վատիկանի իշխանությունները թարմացրել են սրբերի, ինչպես նաև առաջիկա սրբադասման ենթակա անձանց մասունքների օգտագործման կանոնների ցուցակը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Կանոններում ներառվել է սրբերի և ապագա սրբերի ատամների, մազերի և մարմնի այլ մասերի վաճառքի կոշտ արգելք։ Այն սահմանվել է առցանց աճուրդներում դրանց վաճառքի դեպքերի հաճախացման ֆոնին։ Արգելվել է նաև սրբերի մասունքների օգտագործումը ծիսական արարողություններում։








































