Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը՝ հայտարարել է, որ առանձնապես տպավորված չէ դրանից և դրա մասնակից երկրների ղեկավարների հայտարարություններից: Այս մասին գրում է demokrathaber.org-ը:
Նեթանյահուն պաղեստինցիներին խորհուրդ է տվել ընդունել իրականությունը և ջանքեր գործադրել ոչ թե ծայրահեղականության տարածման, այլ խաղաղության հաստատման համար:
Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մուսուլմանական երկրներին կոչ էր արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել:











































