Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» (Dunkirk), Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water) և Ստիվեն Սպիլբերգի «Գաղտնի դոսյեն» (The Post) առաջադրվել են «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Այս մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։

Այս երեք ֆիլմերը մրցանակի են հավակնում «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։
![]()
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը տեղի կունենա հունվարի 7-ին, Լոս Անջելեսում։ Հավակնորդներին ընտրում է Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրացի լրագրողների ասոցացիան։








































