ԱՄՆ-ի տարածքում Gallup-ի հարցումը ցույց է տվել, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը մեծ հարված է եղել ԱՄՆ Հանրապետական կուսակցության վարկանիշին:
Հարցման արդյունքներով՝ Թրամփի նախագահության ընթացքում իրենց ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակից համարող ամերիկացիների թիվը նվազել է 42%-ից մինչև 37%: Դեմոկրատական կուսակցությանն աջակցողների թիվն անփոփոխ է մնացել՝ 44%:
Նշվում է, որ արդյունքները հրապարակելիս համեմատվել են 2016 թ. նոյեմբերին և 2017 թ. նոյեմբերին կատարված հարցումների արդյունքները:








































