Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

1923թ. Թուրքիան և Հունաստանը լավ չեն պայմանավորվել. Էրդողանն առաջարկում է վերանայել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտեց իր այցը Հունաստան, որը փորձագետները կոչեցին նշանակալի. երկրների միջև առկա բարդ հարաբերությունների պատճառով Թուրքիայի նախագահը վերջին անգամ Աթենք էր այցելել 65 տարի առաջ։ Ներկայիս հանդիպումը չի կարելի անվանել վերբեռնման նշան։ Հակառակը, Էրդողանը բացահայտ մեղադրել է Հունաստանին 1923 թվականի Լոզանի պայմանագրով ամրագրված մուսուլմանական փոքամասնության իրավունքների ոտնահարման մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական համայնքը, որն ապրում է Արևմտյան Ֆրակիա նահանգում և Էգեյան ծովի կղզիներում, ենթարկվում է ձուլման և հասանելիություն չունի ներդրումներին, ինչի պատճառով ապրում է աղքատության մեջ։ Հունաստանի իշխանություններն այդ հավակնությունները կտրականապես հերքում են, գրում է Kommersant-ը։

Էրդողանի այցն Աթենք կարելի է պատմական անվանել բառի միանգամից երկու իմաստով։ Նախ՝ վերջին անգամ Թուրքիայի նախագահը Հունաստանում է եղել 1952 թվականին, երկրորդ՝ քննարկման առանցքային թեման եղել է 1923 թվականին ստորագրված Լոզանի պայմանագիրը։

Հունական կառավարության տեսանկյունից պայմանագիրը լիովին իրագործվում է, մինչդեռ Անկարային վրդովեցնում է, որ թուրքական սփյուռքի համար մուֆթիին ընտրում են Աթենքի պաշտոնյաները, այլ ոչ թե համայնքի բնակիչները։ Էրդողանն ուշադրություն է դարձրել նաև Արևմտյան Ֆրակիա նահանգում աղքատությանը։ «Ողջ Հունաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 18 հազար դոլար, իսկ Արևմտյան Ֆրակիայում՝ 2200 դոլար։ Մենք խտրականություն ենք տեսնում»,-ասել է Թուրքիայի նախագահը։ Այդուհանդերձ թուրքական բնակչությունը նահանգում մեծամասնություն չի կազմում (մոտ 150 հազար՝ 371 հազար բնակիչներից), այդ իսկ պատճառով այդ դեպքում «խտրականությունը» վերաբերվում է նաև ոչ քիչ թվով հույների։

Հունական իշխանությունների կողմից համայնքը ոչ թե թուրքական, այլ մուսուլմանական անվանելը դարձել է առանձին առիթ Էրդողանի զայրույթի համար։

Դրա հետ կապված էրդողանն առաջարկել է վերանայել պայմանագիրը։ «Ինչպե՞ս կարող ենք ասել, որ Լոզանի պայմանագիրն աշխատում է, այն չի աշխատում։ Մեզ պետք է ապացուցել դրա պիտանելիությունը՝ անելով դա (վերանայելով համաձայնագրի տեքստը)»,-ասել է նա Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Էրդողանի հետագա վարքը դժվար կլինի դիվանագիտական անվանելը։ Երբ նրա հույն գործընկերը հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը թերություններ չի պարունակում և ենթարկա չէ քննարկման, Թուրքիայի նախագահը բաց առճակատման մեջ է մտել՝ հայտարարելով. «Փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն Հունաստանի և Թուրքիայի, այլ ևս մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորություն) կողմից և այդ իսկ պատճառով պետք է իրագործվի «ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակի»»։

«Նման հռետորաբանությունը հունական իշխանությունների համար անսպասելի չի դարձել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Անկարայում բնակվող քաղաքագետ, Միջագային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Թիմուր Ահմետովը։ Դեռևս դեկտեմբերի 3-ին Պրոկոպիս Պավլոպուլոսը «Էթնոս» թերթում հրապարակել էր հոդված, որտեղ հույս էր հայտնել, որ Թուրքիայի նախագահը կարտահայտվի հաջակցություն Լոզանի պայմանագրի դրույթների։ Այլ կերպ ասած՝ նա մտավախություն ուներ՝ կապված կտրուկ հայտարարությունների հետ, որոնք արդյունքում հնչել են։ Պարբերականի զրուցակցի կարծիքով՝ Էրդողանի վերաբերմունքը 1923 թվականի փաստաթղթին պատահական չէ։ «Գտնվելով առաջիկա (2019) նախագահական և խորհրդարանակնա ընտրություններին ընդառաջ հաջող քաղաքական հռետորաբանության որոնումներում՝ Էրդողանը մի կողմից փորձում է իրեն Աթաթուրքի ժառանգության իրավահաջորդ դերում, ում համար ազգային ինքնիշխանությունն ու երկրի անկախությունը վեր են ամեն ինչից։ Մյուս կողմից՝ Էրդողանը դեմ չէ հարցականի տակ դնելու Աթաթուրքի կասկածելի դիվանագիտական նվաճումները։ Չնայած այն ժամանակ Լոզանի պայմանագիրը համարվել է հաղթանակ, դրա պայմաններով՝ թուրքերով բնակեցված տարածքն անցել է Հունաստանին»։

Իրավիճակը փորձել է հարթել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ում հետ Էրդողանը հանդիպում է ունեցել։ «Ես կարծում եմ, որ 2018 թվականին մեր երկրները պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ամրապնդեն փոխհարաբերությունները, այնպես որ ես հրավիրում եմ Ձեզ բացելու նոր էջ մեր հարաբերություններում։ Եվ այդ փուլը հիմնված կլինի ոչ թե փոխադարձ սադրանքների, այլ բարեկամության վրա։ Հուսով եմ՝ կընդունեք այդ առաջարկությունը»,-ասել է նա Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Լոզանի պայմանագիրը վերանայելու գաղափարից Էրդողանը չի հրաժարվել՝ ասելով. «Թուրքիան չի հարձակվում ոչ մի հարևան երկրի տարածքային ամբողջականության վրա»։

Ուրբաթ օրը, երբ բանակցությունները հունական ղեկավարության հետ ավարտվել են, նախագահ Էրդողանը որոշել է դիմել, իր կարծիքով, ամենահալածյալ թուրքական համայնքին։ Դրա համար նա հունական մայրաքաղաքից ուղևորվել է Արևմտյան Ֆրակիա`Կոմոտինի քաղաք՝ մասնակցելու տեղի մզկիթում նամազին։ Նրա հետ այնտեղ էր ուղևորվել բարձրաստիճան թուրք պաշտոնյաների պատվիրակությունը՝ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ԵՄ-ի հետ կապերի հարցով նախարար Օմեր Չելիքը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը և այլք։

Աղոթքից հետո Թուրքիայի նախագահը շարունակել է մեղադրել հունական իշխանություններին՝ այս անգամ թուրքերի ձուլման համար։ «Հունաստանի իշխանությունները չպետք է փորձեն ձուլել այստեղ ապրող իմ եղբայրներին։ Ինտեգրացիան այլ բան է, սակայն նրանք չպետք է ձուլում պահանջեն, որովհետև մենք երբևէ չենք փորձել ձուլել որևէ ժողովրդի և երբեք դա չենք անի։ Դա մեծ անարդարություն կլինի»,-հայտարարել է Էրդողանը։ Քաղաքագետ Թիմուր Ահմետովն այդ հայտարարությունն անվանել է հնարամտություն։ «Թուրքական իշխանությունները մշտապես հնարավորություններ են գտել բյուրոկրատական խոչընդոտներ և սահմանափակումներ ստեղծելու համար։ Օրինակ՝ Կոստանդնուպոլսի պատրիարքին մինչ օրս թույլ չեն տալիս հոգևոր սեմինարիա բացել Խալկի կղզում»։ Այն փակվել էր 1971 թվականին մասնավոր կրոնական կազմավորման դեմ պայքարի շրջանակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում