Լիբանանի արտգործնախարար Ջուբրան Բասիլը հայտարարել է, որ արաբական երկրներին անհրաժեշտ է ընդունել զսպող միջոցառումներ՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «վերածնել միասնական արաբական քաղաքականությունը»՝ սկսելով դիվանագիտական միջոցառումներից, շարունակելով քաղաքականներով և ավարտելով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներով, փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ մյուս քայլը պետք է դառնան որպես ՄԱԿ-ի լիարժեք անդամ Պաղեստինի ճանաչման ջանքերը։









































