Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Հնարավոր չէ լինել կամուրջ քաղաքակիրթ աշխարհի ու հանցավոր բանդայի միջև․ քաղաքական շպագատը դառնալու է անհնարին»

«Ռուսաստանի դերը համաշխարհային սպորտում շատ մեծ է, բայց մենք տեսանք, որ այդ պետությունը փորձելով սպորտը վերածել PR-ի համար ինչ-որ մի ուղղության, սկսեց ընկնել արդյունքների հետևից՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով․ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին սպորտային ռուսական չինովնիկները դոպինգով զբաղվում էին, սակայն նման աննախադեպ մասշտաբների պետականորեն կազմակերպված խաբեբայություն,  որը ընդհանրապես ստվեր է գցում համաշխարհային սպորտի վրա, նման բան, իրոք, չէր եղել։ ՄՕԿ-ի այս որոշումն որոշում է ոչ միայն ռուսական սպորտի նկատմամբ, այլև   որպես պետություն Ռուսաստանի նկատմամբ և այստեղ, անշուշտ, կա նաև քաղաքական բաղադրիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման մասին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայում  անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիադայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի վերաբերյալ: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի ամբողջ երկիր հեռացվում է խաղերից:

Ըստ  Ռուբեն Մեհրաբյանի՝ սա  լուրջ հարված էր Ռուսաստանի իշխանությունների հեղինակությանը․ վերջին տարիներն ապացուցում են, որ Ռուսաստանը նման անազնիվ ճանապարհներով փորձում է հաջողության հասնել ոչ միայն սպորտում։

«Այս որոշումն ինչ-որ տեղ կորելացիա կա նաև սպասվելիք որոշման հետ, որի ականատեսը մենք կլինենք 2018թ-ի փետրվարի 1-ին։ Այդ օրը լրանում է ԱՄՆ-ի օրենքով սահմանված այն 6 ամիսը, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և ազգային հետախուզությունը պետք է համատեղ զեկույց ներկայացնեն ԱՄՆ-ի Կոնգրեսին, որով պետք է սահմանեն  ռուսաստանյան այն սուբյեկտներին, որոնք մասնակցություն ունեն այն հանցավոր քաղաքականությանը, որը վարում է Ռուսաստանը և նրանք պետք է թիրախավորված պատժամիջոցների ենթարկվեն,  ընդ որում դրա հիմքում կա նաև քրեաիրավական բաղադրիչը, քանի որ  խոսք  է գնում փողերի լվացման, կազմակերպված հանցավորության հետ աֆիլյացված լինելու մասին։ Հետևաբար, սա ունենալու է նաև ֆինանսական հետևանքներ, որովհետև  այդ ակտիվները պետք է սառեցվեն, որը աննախադեպ հարված է հասցնելու Ռուսաստանին»,- ընդգծեց  բանախոսը։

Վերջինս նկատեց նաև, որ  ըստ վերոնշյալի, նախատեսվում են նաև երկրորդային պատժամիջոցներ , այսինքն՝ այն երրորդ սուբյեկտները, որոնք գործընկերային հարաբերություններ կունենան այդ պատժամիջոցների ենթակա սուբյեկտների հետ, ապա  նրանք ևս  ինքնաբերաբար  կհայտնվեն պատժամիջոցների ներքո։ Իսկ սա արդեն իր հերթին, Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Հայաստանին շատ խորը մտածելու տեղիք է տալիս։

«Այս ամենից հետո  Ռուսաստանի շահեր կոչվածը  ընդհանրապես դուրս է դրվելու լեգիտիմ կատեգորիաների շարքից և դրանից հետո մեծ հարցականի տակ է , թե Հայաստանը ոնց է շարունակելու իր այսպես ասած՝ «կամուրջի քաղաքականությունը», այդ «և․․․և»-ի քաղաքականությունը․ հնարավոր չէ լինել կամուրջ քաղաքակիրթ աշխարհի ու հանցավոր բանդայի միջև, այսինքն դա դառնում է անհամատեղելի և  Հայաստանի այդ քաղաքական շպագատը դառնալու է անհնարին»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում