Արաբական պետությունների լիգան պահանջել է, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից։ Այս մասին ասվում է հայտարարությունում, որն ընդունվել է Կահիրեում համաարաբական կազմակերպության ԱԳՆ խորհրդի հանդիպման արդյունքներով։
«Խորհուրդը պահանջել է ԱՄՆ-ից չեղարկել Երուսաղեմի հարցով որոշումը և միջազգային հանրության հետ ստիպել Իսրայելին իրագործելու ՄԱԿ-ի բանաձևերը, դադարեցելու 1967 թվականի հունիսի 4-ից զբաղեցրած պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների անօրինական օկուպացիան»,-ասվում է լիգայի հայտարարությունում։
ԱՊԼ մասնակից-երկրները կարծում են, որ ԱՄՆ-ի որոշումը հանդիսանում է «անվավեր», քանի որ հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում ՄԱԿ ԱԽ բանաձևերին։ Վստահություն է արտահայտվում, որ այն չի կարող օրինական հետևանքներ ունենալ։ Այն միայն խաթարում է խաղաղության հասնելու ջանքերը և ուժեղացնում լարվածությունը։









































