Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Իրական և պսեվդոՀՀԿ

Կասկած չկա, որ իշխանությունը առաջիկա խորհրդարանական ընտրությանը գնալու է ոչ միայն իր` այսպես ասած ՀՀԿ ցուցակով, այլ նաև հարակից, «ուղեկցող» կամ «սպասարկող» ցուցակներով:

Թե ինչպիսին կլինեն դրանք` ներկայումս դժվար է միարժեք ասել, բայց երևի թե կասկած չկա, որ կլինեն: Բանն այն է, որ ներկայումս իշխանությունը, իսկ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանը, հայտնվել է որոշակիորեն աննախադեպ իրավիճակում: Նա, մի կողմից, փորձում է սեթևեթել հասարակության հետ, ցույց տալ, թե իբր փոխվել է, սկսել է իր գործողությունների հիմք համարել քաղաքացու շահը, համարել, որ մարդն է ամեն ինչից վեր, որ ուժեղ քաղաքացին է ուժեղ պետության երաշխիքը, որ պետությունը հիմնվում է գիտելիքի և ինտելեկտի բազայով օժտված մասնագետների և գործիչների վրա:

Մյուս կողմից` իշխանությունը խնդիր ունի, այսպես ասած, «չխրտնեցնել» իր այն հսկայական, կարելի է նույնիսկ ասել` հիմնական մասին, որը «քաղաքացի» հասկացության, գիտելիքի և ինտելեկտի հետ ոչ միայն կապ չունի, այլ այդ ամենի մեջ տեսնում է իր համար կենսական վտանգ, գոյաբանական սպառնալիք, մարտահրավեր: Այդ տեսակը կազմում է իշխանության ներկայիս իրական հիմքը, կազմել է այդ հիմքը ավելի քան մեկուկես տասնամյակ: Եթե այդ տեսակը ցնցվի, ապա ցնցվելու է իշխանությունը: Սերժ Սարգսյանը դա լավ է գիտակցում: Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ նա գուցե իրեն այդ տեսակին չի վերագրում, այլ վերագրում է քաղաքացու, բարենորոգչի, ինտելեկտի և գիտելիքի հակումներ ունեցող մարդկանց տեսակին, ապա միևնույն է, նա բնականաբար տագնապում է, որ իր այդ հակումների վառ դրսևորումը կարող է ցնցել համակարգը, իսկ քանի որ այդ համակարգի տակ դեռ, այսպես ասած և մեղմ ասած, ո՛չ քաղաքացիական, ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ գիտելիքահեն զանգվածն է, ապա այդ զանգվածը կարող է և նույնիսկ ներքին հեղաշրջում էլ իրականացնել, ու ինչ ասես անել. չէ՞ որ այդ մարդկանց համար իշխանությունը կյանքի ու մահվան խնդիր է:

Ի վերջո, միգուցե պետք էլ չէ լավատես լինել և առանձնացնել այդ ֆոնից Սերժ Սարգսյանին, և գուցե նա իր բարենորոգչական կերպարի մեջ ընդամենը դերակատար է, խաղում է, իսկ իրականում պատկանում է հենց հակադիր տեսակին և հենց այդ տեսակի գոյաբանական խնդիրներն էլ փորձում է լուծել բարենորոգչական և հանդուրժողական խաղերով: Բայց, այսպես, թե այնպես, հարակից ցուցակները նրա համար դառնում են անհրաժեշտ: Դրանք այդ` մեղմ ասած ոչ ինտելեկտուալ զանգվածին բավարարելու համար են: Պարզ է, որ իր «բացահայտ» կամ «օրիգինալ» ցուցակը Սերժ Սարգսյանը պետք է համալրի, այսպես ասած, ինտելեկտուալներով, նոր դեմքերով, երիտասարդներով, չվարկաբեկված անուններով, ինչը բխում է Սարգսյանի հրապարակային իմիջի տրամաբանությունից` ինտելեկտ, գիտություն, քաղաքացի, իրավունք, բարեփոխում:

Բայց ի՞նչ պետք է անել իշխանության հիմնական մասին: Չէ՞ որ այդ մասը հենց այնպես չի համաձայնի մի կողմ քաշվել, կամ չի համաձայնի չլինել որևէ ցուցակում, բայց պատրաստ լինել քվեարկության օրը նեղության պահին հասնել, այսպես ասած, նորականների ցուցակի համար ձայն ապահովելու գործին: Սերժ Սարգսյանը նրանց, թերևս, պետք է ներգրավի պրոցեսի մեջ, մոտիվացիա առաջացնի ինչ-որ կերպ: Դրա համար էլ ամենայն հավանականությամբ կարող են կիրառվել, այսպես ասած, հարակից ցուցակների տարբերակներ, երբ իշխանության ներկայիս կոնտինգենտի ոչ բոլոր, բայց զգալի մասը այս կամ այն կերպ կտեղավորվի այլ ցուցակներում: Դրանք նախ կբավարարեն, թեկուզ առժամանակ, այդ անձանց հավակնությունները, նրանց համար մոտիվացիա կառաջացնեն, կվկայեն, որ շեֆն իրենց չի մոռացել, ինչ-որ առումով նաև հասարակության ուշադրությունը կշեղեն, ավելորդ աղմուկ կհանեն, կփորձեն շահարկումներ ու մանիպուլյացիաներ անել ընդդիմության դեմ, քանի որ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ կխուսափի այդ բանն անձամբ անելուց` հանդուրժողության տրամաբանությունից ելնելով:

Եվ այդ համատեքստում շարունակում է կարծես թե ակտուալ մնալ, այսպես ասած, երևանցիների կուսակցության գաղափարը, որը շրջանառության մեջ դրվեց Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո: Այդ կուսակցության մասին խոսակցությունների համատեքստում մամուլը շրջանառում էր նաև Թոխմախի Մհերի` ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանի անունը: Եվ ահա օրերս նա հայտնվեց մամուլում, ինչ-որ քննադատական ձևակերպումներ ուղղեց գործող վարչապետին` ենթադրաբար ՀՀԿ ինտելեկտուալ ցուցակի առաջին համարին, նաև սկսեց խոսել իր և իր տեսակի հանդեպ ժողովրդի վստահության մասին:

Սա կարծես թե բավական ուշագրավ հայտ էր, և միգուցե նույնիսկ տրամադրությունները շոշափելու փորձ: Երևի թե, այսպես ասած, երևանցիների կուսակցության գաղափարը դեռ շարունակում է թարմ մնալ իշխանական միջանցքներում, և դրանից դեռ որևէ մեկը չի հրաժարվել: Սակայն դեռևս չի էլ կայացվել վերջնական որոշում: Ներկայումս երևի թե մարքեթինգային փուլում է գաղափարը, և փորձ է արվում շոշափել դրա հնարավոր հասարակական հիմքերի առկայությունն ու ամրությունը: Ըստ այդմ` ամենևին պետք չէ բացառել, որ Մհեր Սեդրակյանն առաջիկայում կարող է և լքել ՀՀԿ շարքերը: Բանն այն է, որ նա իր այդ վերջին հրապարակային ելույթի մեջ խոսում է ընտրություններին մասնակցելու մասին: Մինչդեռ դժվար է պատկերացնել, որ նա կարող է տեղ ունենալ ՀՀԿ ցուցակում: Եթե այդպիսի բան լինի, ապա դա միանգամից, հենց տեղում կպայթեցնի Սերժ Սարգսյանի, այսպես ասած, բարեփոխիչ իմիջի փուչիկը: Հետևաբար, ընտրությանը մասնակցելու համար Մհեր Սեդրակյանը պետք է որ հեռանա ՀՀԿ-ից: Իսկ դա կարող է նշանակել, որ նրա հետ կուսակցությունից կհեռանա որոշակի մաս:

Այսինքն` մենք, ի դեմս երևանցիների կուսակցության կամ համանման մի կառույցի, կունենանք իրական ՀՀԿ, իսկ ի դեմս, այսպես ասած, իրական ՀՀԿ ցուցակի, կունենանք պսեվդոհհկ-ական մի պատկեր: Համենայնդեպս, այդպիսի իրավիճակի նախանշաններ կան, և եթե իշխանությունը շոշափի հանրային տրամադրությունն ու չգտնի այդօրինակ զարգացման դեմ դիմադրունակ օրգանական դրսևորումներ հանրային զգալի շրջանակներում, կարող է և գնալ այդ քայլին: Թվում է, թե այդ քայլը, մեծ հաշվով, չի կարող էական օժանդակություն լինել իշխանության` առանց այդ էլ գրեթե անհույս վիճակին: Սակայն այդպիսի պնդումներ հնարավոր է անել միայն ներկայիս հայաստանյան և հատկապես երևանյան հասարակական կառուցվածքին և դեռևս խորհրդային տարիներից եկող, այսպես ասած, ֆոլկլորացած արժեհամակարգին ու մտածողությանը, մեղմ ասած, նվազ ծանոթ լինելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում