«Լինում են դատավարություններ, որ տևում են 2-3 տարի, և մենք իսկապես ունենք դատավորների քանակը ավելացնելու խնդիր»,- ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը որդեգրել է «չունենք, չկա» սկզբունքը. «Նաև դատավորների վիճակը պետք է հասկանալ, դատավոր կա, որ իր վարույթում ունի մի քանի հարյուր գործ: Չեմ կարծում, թե դրա համար աստղաբաշխական գումարներ են պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում: