Բեռլինը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նրա խոսքով՝ այդ հարցն անհրաժեշտ է լուծել երկու պետությունների խաղաղ գոյակցման սկզբունքի հիման վրա։ Կանցլերը նշել է, որ դա գերմանական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է։
Երուսաղեմի կարգավիճակն անորոշ է մնում 1967 թվականից, երբ պատերազմի ընթացքում իսրայելցիները զբաղեցրել են դրա արևելյան մասը։ Նրանք պնդում են, որ քաղաքը հանդիսանում է Իսրայելի միասնական և անբաժանելի մայրաքաղաքը։










































