ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Time ամսագրի խմբագրության վարկածով «Տարվա մարդ» կոչմանը հավակնողների ցուցակում։ Այս մասին NBC հեռուստաալիքի Today շոուի եթերում հայտնել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը։
«Նա փոխել է նախագահության բնույթն ինքնին և այն, թե ինչպես է աշխատում Սպիտակ տունը»,-ասել է Ֆելսենտալը։

Երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Տարվա մարդ» անվանակարգում հաղթել են սեռական բռնության դեմ պայքարող Silence Breakers խմբի ակտիվիստները։








































