Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցների այցը «Այբ» դպրոց

2017թ. դեկտեմբերի 6-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Այբ» դպրոց։

Ծրագրի մասնակիցները շրջեցին «Այբ» դպրոցի Ա, Բ և նոր Գ մասնաշենքերում, ինչպես նաև ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ բացված ֆաբլաբում: Մասնավորապես, շրջայցի մասնակիցներին տպավորեցին «Այբ» դպրոցի նորարար՝ քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները, լեգո լաբը, մեդիալաբն, արվեստի ստուդիաները, գրադարանը և Ֆաբլաբը, որտեղ «Այբ»-ի աշակերտները նախագծում և պատրաստում են ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:

«Մենք Beeline-ում մեծ նշանակություն ենք տալիս կրթության զարգացմանը և ուսուցման առաջադեմ մեթոդների ներդրմանը, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ երիտասարդների հետաքրքրությունն այս ամենի հանդեպ շատ ողջունելի է։ Վստահ եմ, որ այցելությունն «Այբ» կոգևորի մեր ծրագրի մասնակիցներին էլ ավելի խորանալ ժամանակակից տեխնոլոգիաների մեջ և փոխել կյանքը երկրում դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մարդկության ապագան սերտորեն կապված է տեխնոլոգիաների կիրառման հետ և քանի որ դպրոցներում կերտվում է այսօրվա աշակերտների ապագան՝ տեխնոլոգիաների հետ առնչվելը դպրոցական կյանքում ծայրահեղ կարևոր է: Նրանք, ովքեր այսօր ընդամենը ոգևորված են տեխնոլոգիաներով, վաղը կվերածեն դրանք իրենց հաջողության գրավականի: «Այբ»-ն այս մոտեցումն է պահում է իր ուշադրության կիզակետում», – հավելեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

««Այբ» դպրոցը շատ ժամանակակից է, և կարևոր է, որ պատանիները անձամբ ծանոթանան դպրոցին և առաջարկվող հնարավորություններին: Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակից հինգ համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ստացան յուրացնել նոր տեխնոլոգիաների միջոցով համայնքային խնդիրները վեր հանելու հմտությունները։ Իսկ այս այցերի արդյունքում նրանք համայնքներ են տանում այն տեղեկատվությունը, որը կօգնի ապագայում կյանքի կոչել իրենց գաղափարները և մտահղացումները», – նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում