Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանին կից հիվանդանոցի բժիշկները յուրահատուկ դեպքի հետ են գործ ունեցել, հաղորդվում է JAMA Ophtalmology ամսագրում: Նրանք ունեցել են 45-ամյա հիվանդ, ում անունը չի հրապարակվում, որի աչքին են կրակել 22-տրամաչափի ատրճանակից: Սովորաբար նման դեպքերում անհապաղ մահ է վրա հասնում: Բայց այդ դեպքում տուժածը, ում ակնախոռոչում է մնացել փամփուշտը, ոչ միայն ողջ է մնացել, այլև չի կուրացել:

Զարմանալիորեն վնասվածքը հետք չի թողել՝ չհաշված ուժեղ ցավը, որը դադարել է վիրահատությունից հետո: Վիրաբույժներին հաջողվել է գնդակը հաջողությամբ հանել աչքից: Ներկայումս հիվանդի տեսողությունը լիովին նորմալ է:








































